Ձկների բազմացման շրջանում պետք է որսի արգելք սահմանվի: Այս մասին հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Փորձագետը նշեց, որ Սեւանում ձկների պոպուլյացիայի որոշակի աճ է նկատվում, ինչը կապված է պայմանների բարելավման հետ: «Լճում ձկների ամենամյա աճը միջինում կազմում է 100 տոննա, բայց միայն 20-30 տոկոսն է ենթակա ձկնորսության», - ասաց Գաբրիելյանը:

Փորձագետը հավելեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն սիգի եւ իշխանի բազմացման խնդիրներին, այլեւ ձկների այլ պոպուլյացիաների ավելացմանը:

Խոսելով Սեւանում խեցգետնի պոպուլյացիայի հարցի մասին՝ Բարդուխ Գաբրիելյանը խոստովանեց, որ կրճատում է նկատվում 2014-ից դրանց որսի համար նոր չինական սարքերի օգտագործումից հետո: