ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կրում է լրագրող Խաշոգջիի սպանության կազմակերպման հիմնական պատասխանատվությունը։
Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ուզում է հավատալ արքայազնի պնդումներին, թե մեղավորը ավելի ցածրաստիճան պաշտոնյաներն են, սակայն, այնուամենայնիվ, սպանության պատասխանատվությունը բարձրաստիճան պաշտոնյաներն են կրում։
Պատասխանելով սպանությանը արքայազն Մուհամմեդի առնչության հնարավորության մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ Սաուդյան Արաբիայում ամեն ինչ արքայազնն է ղեկավարում, եւ նա տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է։
Թրամփը նաեւ ընդգծել է, թե վստահ է, որ թագավորը նախապես չի իմացել այդ դեպքի մասին։




























