ԱՄՆ-ը կրկին նախազգուշացնում է իր քաղաքացիներին Ադրբեջանում հնարավոր ահաբեկչության մասին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը վերջին երկու շաբաթում երկրորդ հաղորդագրությունն է տարածել, որում վերահաստատել է սպառնացող վտանգը:

«ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկությունների է տիրապետում, որ Ադրբեջանում ամերիկյան շահերի դեմ ահաբեկչություններ են հնարավոր: Այդ վտանգը լուրջ է մնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներին կոչ է արել զգոնություն պահպանել, հեռու մնալ հանրային կուտակման վայրերից, տարբեր երթուղիներ օգտագործել աշխատանքի եւ տուն գնալիս:

Նշենք, որ հունվարի 31-ին ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները նախազգուշացում էին արել իրենց քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկչությունների վտանգի մասին: