Սոչիի ափերի մոտ` Սեւ ծովում փետրվարի 13-ին կործանվել է թուրքական բեռնանավ: «Բեսեկտաժ» նավում, որ Տանզանիայի դրոշի ներքո նավարկում էր Թուրքիայից Ռուսաստան, գտնվել են անձնակազմի  12 անդամներ` Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:

Միջադեպը տեղի է ունեցել ուժեղ փոթորկի հետեւանքով: Նավը բաժանվել է երկու մասի, եւ մասերից մեկն արագ խորտակվել է: Նավի քթամասը ափ է հասել անձնակազմի հետ, հայտնել են շրջանի փրկարարական ծառայություններից: Աշխատանքներ են տարվում անձնակազմին նավից դուրս բերելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, անհետ կորել է երկու նավաստի:

Բեռնանավը Սոչիի օլիմպիական օբյեկտների համար նյութեր էր տեղափոխում: