Ընդդիմության հազարավոր համակիրներ կրկին դուրս են եկել Բանգոկի փողոցներ: Կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ իրենց դժգոհությունն են արտահայտում շուրջ 25 հազար «կարմիրշապիկավորներ»: Նրանք ճշտել են, որ ընդդիմությունը պահանջում է ազատել իրենց լիդերներին: Իսկ «կարմիրշապիկավորներն» իրենց հերթին պահանջում են երկրի վարչապետի`Ապսիխիտ Վետչաչիվայի հրաժարականը:
Նրանց մտահոգում է Կոմբոջայի հետ ունեցած տարածքային վեճը, որը վերջերս վերաճեց երկու երկրների միջեւ զինված հակամարտության:
Բանգոկում հակակառավարական միջոցռումներ անցկացնվում են պարբերաբար:
Նշենք, որ Կոմբոջան եւ Թաիլանդը վիճարկում են երկու երկրների սահմանակից գոտում տեղակայված հնագույն բուդդիստական վանքի պատկանելության հարցը: Փետրվարի 5-ին վաղ առավոտյան տեղի է ունեցել 30 րոպեանոց սահմանային բախում երկու երկրների զինվորական ստորաբաժանումների միջեւ, Պրեախվիխեա եկեղեցական համալիրի տարածքում: Արդյունքում թաիլանդական բանակի մեկ զինծառայող զոհվել է, եւս չորս ստացել են մարմնական վնասվածքներ:
«Կարմիրշապիկավորները» ակտիվացել են 2010 թվականի գարնանը: Խաղաղ ցույցերն աստիճանաբար վերաճեցին զինուժի եւ ոստիկանության միջեւ բախումների: Փողոցային բախումների հետեւանքով մայիսի 13-19-ը Բանգոկում զոհվել է 39 մարդ, մոտ 300-ն էլ ստացել են վնասվածքներ:
Զինված բախումից հետո ընդդիմության 7 ներկայացուցիչներ հանձնվեցին իշխանություններին` հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով:





























