Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 5-ին ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտթեւի 20-ամյա ակտիվիստ Ջաբար Սավալանլին, ով կոչ էր արել Բաքվում «ցասման օր» կազմակերպել:
Նրան մեղադրում են 0,7 գրամ մարիխուանա պահելու մեջ: ԸՆդդիմադիր ուժերը պնդում են, որ թմրանյութը գցել են Սավալանլիի գրպանը:
Սավալանլին Facebook սոցիալական ցանցի ակտիվ օգտագործող է, չի թաքցնում իր դժգոհությունը նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ, եւ կոչ էր արել բողոքի գործողություններ սկսել իշխանությունների նկատմամբ:





























