Պաղեստինի Ազգային Ինքնավարության ղեկավարությունը զգալի վերադասավորումներ է նախատեսել կառավարության կազմում: Ինչպես հայտնել են իշխանության ներկայացուցիչները, խոսքը գնում է մի շարք հրաժարականների մասին, հաղորդում է RBC-ն:
Նրանք նշել են, որ վերադասավորումների համար խթան է հանդիսացել իրավիճակը Եգիպտոսում:
Նշենք, որ Պաղեստինի կառավարությունում կա 24 նախարար, բայց փաստացի զբաղված են 16-ը: Երկու նախարարներ պաշտոնանկ են արվել, եւս 6-ը մեկուսացման մեջ են Գազայի հատվածում:





























