Մոսկվայի մետրոյում անցած գիշեր երկու ուսանող է մահացել, որոնք սահում էին վագոնի տանիքին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ուսանողներից մեկի մարմինը` բազմաթիվ կոտրվածքներով, հայտնաբերել են «Կիեւսկայա» կայարանում, վագոնի տանիքին: Երկրորդի դին գտել են «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջեւ:

Զոհվածներից մեկը Մոսկվայի տուրիզմի համալսարանի ուսանող էր, երկրորդը սովորում էր մանկավարժական համալսարանում: