Հայաստանը պետք է այնպիսի պայմաններ ունենա, որոնք որոնք կնպաստեն ռուսական գազի սակագների նվազմանը։ Այս մասին Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ին կայացած երկրորդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։
Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել գազի հարցերով կառավարությանը կից աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Թադեւոսյանի հետ եւ դեռ պետք է խոսի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
«Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի նոյեմբերի վերջին հիմնավորված փաստարկներ ունենանք»,- նշեց Մելքումյանը։
Վերջում Միքայել Մելքումյանը հայտնեց, որ խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը երկու փակ նիստ կանցկացնի՝ կապված գազատարների բաշխման ռիսկերի հետ։ Այլ մանրամասներ նա չնշեց։



























