Մատենադարանի հարող տարածքում փետրվարի 15-ին ժամը 15-ին տեղի կունենա Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի նախաձեռնած Ազգային Համաժողովը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԺԿ լրատվական ծառայությունից, համաժողովի մասնակիցները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կհանձնեն կոնկրետ կետերից բաղկացած հանրային պահանջագիր:





























