Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Հ.Մեղապարտի փողոցի թիվ 8 շենքի 15-րդ բնակարանի բնակիչներ 64-ամյա Հասմիկ Խաչատրյանը, 18-ամյա Մաքսիմ եւ 17-ամյա Միհրան Ղարաջյանները փետրվարի 9-ի գիշերը շմոլ գազից թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածները ստացել են առաջին բուժօգնությունը եւ դուրս գրվել: Նույն օրը ժամը 16.42-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Մ.Գորկու փողոցի թիվ 14 տան լոգարանում հայտնաբերվել է տանտեր 75-ամյա Ալբերտ Մելքոնյանի դին: Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել է շմոլ գազից թունավորումը:

Փետրվարի 12-ի գիշերը տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է հոսպիտալացվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 4-ամյա Անժելա Հովսեփյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Բացի այդ, փետրվարի 11-ին ժամը 21.50-ին շմոլ գազից թունավորումով Արմավիր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի Հայրենյաց փողոցի 32-րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչներ 17-ամյա Քնարիկ Կարապետյանը եւ 11-ամյա Արմիկ Կարապետյանը:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը ժամը 12.30-ին շմոլ գազից թունավորումով Լոռու մարզի  Ստեփանավան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Պրոմեթեւս փողոցի 11-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչներ 64-ամյա Անահիտ Աբգարյանը, 75-ամյա Սվետլանա Աբգարյանը եւ 78-ամյա Մկրտիչ Տեր-Մկրտչյանը:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: