Այսուհետ բոլոր վարչական շրջանները կունենան բնակիչների ընդունելության հատուկ օրեր: Նման հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 17-ը վարչական շրջանների ղեկավարները կկազմակերպեն բնակիչների ընդունելություն:





























