ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը առաջիկայում նախատեսում է այցելություններ կատարել Հայաստանի տարածքում գործող արտադրական ձեռնարկություններ (այդ թվում բացման փուլում գտնվող), ծանոթանալ առկա իրավիճակին եւ գոյություն ունեցող խնդիրներին:
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ այցելությունների շարքում վաղը` փետրվարի 15-ին, նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարի առաջին այցելությունը` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ, «Ֆարմատեք» ՓԲԸ, «Աստրա» ՓԲԸ եւ «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ:





























