Հոկտեմբերի 31-ին Արխանգելսկի ԱԴԾ վարչության շենքում տեղի ունեցած պայթյունի հեղինակը 17-ամյա պատանի է:

«ՌԻԱ Նովոստին» հղում անելով Whatsapp-ում ՌԴ ՔԿ-ին հաղորդում է, որ նախնական տեղեկատվությամբ միջադեպի հետեւանքով մահացել է տեղացի 17-ամյա բնակիչ, որը ինքնաշեն պայթուցիկ սարք է շենք ներս մտցրել: Պայթյունի արդյուքնում վիրավորվել են ԱԴԾ երեք աշխատակիցներ: Միջադեպի վայրում աշխատում են քննիչներ եւ ՌԴ ՔԿ քրեագետներ: Հարցաքննվում են վկաներ, համապատասխան փորձաքննություններ են նշանակվել: