Երկու ուսանողները, որոնք փետրվարի 14-ի գիշերը մահացել էին Մոսկվայի մետրոյում, հայեր են եղել: Ինչպես հաղորդում է Life News-ը, Իվան Միկիրտումովը զբաղվել է «զացեպինգով»` գնացքներից կախվելով եւ սահելով: 19-ամյա Իվան Միկիրտումովն ու Վիկտոր Վարդանյանը սովորում էին Մոսկվայի տարբեր բուհերում, բայց երկուսին իրար էր կապում «զացեպինգի» նկատմամբ սերը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ուսանողներից մեկի մարմինը` բազմաթիվ կոտրվածքներով, հայտնաբերել են «Կիեւսկայա» կայարանում, վագոնի տանիքին: Երկրորդի դին գտել են «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջեւ:

Այդ գիշեր նրանք հերթական անգամ որոշել էին սուպերմեն խաղալ: Բարձրանալով անցումների հարթակների վրա` դեռահասները թռել են գնացքների վրա: Վիկտորը սովորում էին տուրիզմի եւ սերվիսի համալսարանում: Նա մահացել է գլխին ստացած սարսափելի հարվածից, իսկ Իվանը թունելի կառույցներին բախվելուց հետո ջարդել  պարանոցը:

Լուսանկարները`lifenews.ru-ի