Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը որեւէ տեղեկություն չի հաղորդում, թե որ պատգամավորին նկատի ուներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այսօր՝ նոյեմբերի 1–ին, Կառավարության նիստից հետո լրագրողները Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե որ պատգամավորն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում կալանավորվելու է 3–րդ Հանրապետության խոշորագույն կաշառքի գործի շրջանակում։

«Չեմ մեկնաբանում»,– կարճ արձագանքեց Հատուկ քննչական ծառայության պետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սպասում են մի պաշտոնական փաստաթղթի, որից հետո կկալանավորվի մի պատգամավոր։