Հյուսիս-հարավ ծրագրի «տրանշ 1»-ի շրջանակներում իրականացված շինարարությունը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին եւ մենք հետեւողական ենք լինելու, որ այդ չափանիշները վերականգվեն եւ ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ բալոր գործիքները կօգտագործեն:

«Պետք է այդ ծրագիրն իրականացվի ճանապարհ կառուցելու համար, ոչ թե ատկատներ բերելու համար: Երբ այս ճանապարհի կառուցումը չի իրականացվում իր ողջ ծավալով, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ հին որակով շինարարությունը շարունակվի, հետեւաբար դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ»,-ասաց Փաշինյանը: