Ուրբաթ էտալոնային ապրանքանիշի նավթի գները կայունացել են՝ հասնելով նախօրեին հասած նվազագայուն արժեքներին շաբաթվա ընթացքում անկումն, ամենայն հավանականությամբ, փետրվարից հետո ամենանշանակալին կլինի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սաուդյան Արաբիայում եւ Լիբիայում արտադրության աճից հետո, որը փոխհատուցել է Իրանից մատակարարումների նվազեցումը, OPEC-ի արդյունահանումը 2016-ի նոյեմբերից հասել է  առավելագույնի:

Bloomberg-ի հարցումների արդյունքներով, OPEC-ի 15 երկրները հոկտեմբերին օրական 430 հազար բարելով ավելացրել են արդյունահանումը`մինչեւ 33.33 մլն բարել օրական:

ICE Futures Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent-ի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1 ցենտով՝ (0,01 տոկոս) մինչեւ 72,88 դոլար մեկ բարելի դիմաց:

Նյու-Յորքի NYMEХ  բորսայում դեկտեմբերին WTI նավթի ֆյուչերսները ուրբաթ նվազել են 0.04 դոլարով (0.06 տոկոս)`մինչեւ 63.65 դոլար մեկ բարելի դիմաց:

Նախորդ նստաշրջանի արդյունքներով Brent-ի գինը նվազել է 2.15 դոլարով (2.87 տոկոս) եւ ավարտին մեկ բարելի դիմաց կազմել  72.89 դոլար, WTI-ն՝ 1.62 դոլարով (2.48 տոկոս)՝ մինչեւ  63.69 դոլար:

Շաբաթվա սկզբից Brent-ը նվազել է 6,1 տոկոսով, WTI-ն՝ 5,8 տոկոսով: