Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, իրենց տնից բերման է ենթարկվել 28-ամյա Ենոք Մ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: