Ճավայի ծովում հայտնաբերվել է Lion Air ավիաընկերության կործանված Boeing-ի ֆյուզելյաժը: Այս մասին հայտնում է ինդոնեզական Detik News-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ռազմածովային նավատորմի հրամանատարներից մեկին, կոնտր-ծովակալ Յուդո Մարգոնոյին, գրում է Meduza-ն:
«Ֆյուզելյաժը գտնվել է, բայց այն փաստացի ավերված է», — ասել է Մարգոնոն:
Ճավայի ծովում հայտնաբերվել են նաեւ շարժիչի մասերը եւ ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը: Ավելի վաղ այնտեղ հայտնաբերվել էր կործանված ինքնաթիռի սեւ արկղը:
Lion Air ավիաընկերության ուղեւարատար Boeing-ը հոկտեմբերի 29-ին Ջակարտայի օդանավակայանից թռչելուց 13 րոպե հետո ընկել էր Ճավայի ծով: Օդանավում 189 մարդ կար: Փրկարարները խոստովանել են, որ բոլորը մահացել են: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:




























