Ամենախոշոր ծրագիրը, որ իրականացվում է էներգետիկ համակարգում, ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի կյանքի ժամկետի երկարացմանն ուղղված 300 մլն դոլարանոց ծրագիրն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Արդյունքում էներգաբլոկի կյանքի տևողությունը կերկարացվի 10 տարով մինչև 2026 թվականը: Արտադրական հզորությունը մի փոքր ավելի կբաձրանա և տարեկան 2.4 մլրդ ցուցանիշի փոխարեն կունենանք 2.8-2.9 մլրդ կվտ/ժամ ցուցանիշ», - ասաց Վարդանյանը:

Նա նկատեց, որ 2019-ին կշարունակվեն նպատակուղղված ծրագրերը՝ միտված էներգետիկ համակարգի հուսալի ու անվտանգ շահագործմանը: