Իշխանության տարանցումն ավարտվել է, գործընթաց, որը սկսվել է դեռեւս ապրիլ-մայիսին: Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, առավել քան կանխատեսելի էր, ավելի կարեւոր է այն, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- նշել է նա: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ միանգամայն հնարավոր է հակասությունների առաջացումն արդեն իշխանության ճամբարում: «Հասկանալի է, որ նրա համամասնական ցուցակում մտած մարդիկ տարբեր հայացքների, տարբեր մոտեցումների կրող կլինեն: Սա բացատրելի է, քանի որ անհասկանալի է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ գաղափարախոսություն ունի, նրանք հանդես են գալիս ինչ-որ բանի դեմ՝ կոռուպցիայի դեմ, կամայականության դեմ եւ այլն, բայց անհասկանալի է, թե ինչ պետք է կառուցեն»,- շեշտեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին:



























