Կոսովոյի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաշիմ Տաչին զիջել է նախագահական աթոռը «Հանուն նոր Կոսովոյի» այլանսի առաջնորդ Բեջեթ Պակոլիին, ով եւս հայտարարել է իշխող կոալիցիա ստեղծելու մասին: Տաչին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Նախօրեին Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունն ու «Հանուն նոր Կոսովոյի» այլանսը ավարտեցին ակտիվ բանակցությունները ապագա կոալիցիայի շրջանակներում իշխանությունը բաժանելու մասին: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, «Հանուն նոր Կոսովոյի» ալյանսը կստանա նախագահի, իսկ դեմոկրատական կուսակցությունը՝ վարչապետի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Դեկտերմբերի 12-ին Կոսովոյում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք նշանակվել էին նախագահ Ֆաթմիր Սեյդուի հրաժարականից եւ վարչապետ Հաշիմ Տաչիին անվստահություն հայտնելուց հետո:
Դեմոկրատական կուսակցությունն իր նախընտրական արշավում շեշտը դրել է եվրաինտեգրացման խորացման վրա, մասնավորապես, խոստանալով 15 ամիս անց հասնել ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմը հանելուն:
Կոսովոյի նոր նախագահին Ռուսաստանի ու Շվեյցարիայի դատախազությունները կասկածում են, որ նա կաշառքով է ստացել Կրեմլի վերականգնման 450 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը:




























