Դաղստանի Գուբդեն գյուղում փետրվարի 14-ի երեկոյան երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ մահապարտների մասնակցությամբ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել գյուղում գտնվող ոստիկանության շենքում. երկրորդ պայթյունը որոտացել է գյուղի անցակետում.գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ըստ ճշտված տվյալների, ահաբեկչությանը զոհ է գնացել 2 մարդ, 17-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատողներ են իսկ 10-ը՝ ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայող: