Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը`Եգիպտոսի զինվորական գերագույն խորհուրդը նախատեսում է  երկու ամսվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել եւ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, այսպիսով հիմք ապահովելով ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Այս մասին հայտնել են երիտասարդական ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները, հայտնում է  Reuters-ը:

Այդ նպատակով  ստեղծվել է հանձնաժողով, որի ղեկավար է նշանակվել նախկին դատավոր Թարիկա ալ Բիշրին, ով հայտնի է իր անկախ հայացքներով:   Միեւնույն ժամանակ «անցումային կառավարությունը» դիմել է քաղաքացիներին` կոչ անելով ձեռնպահ մնալ ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելուց:

Հիշեցնենք, որ  փետրվարի 11-ին Հոսնի Մուբարաքը, ով 1981 թվականից իշխանության ղեկին է, հրաժարական է տվել: Գերագույն զինվորական խորհուրդը, որին Մուբարաքը հրաժարականից առաջ հանձնել է  իշխանության ղեկը, որոշում է կայացրել խորհրդարանը ցրելու եւ Սահմանադրության գործունեությունը դադարեցնելու մասին: