Արգենտինայի իշխանությունները Միացյալ Նահանգներից բացատրություն են պահանջել Բուենոս-Այրեսում վայրէջք կատարած ԱՄՆ ռազմական օդուժի օդանավում հայտնաբերված զենքի եւ թմրանյութերի կապակցությամբ:

Զենքն ու թմրանյութերը հայտնաբերել են արգենտինացի մաքսավորները, փետրվարի 10-ին, ռազմական օդուժի C-17 օդանավում, որը Արգենտինա էր տեղափոխել փորձագետների եւ սարքավորումներ՝ համատեղ վարժանքների համար, գրում է Lenta.ru-ն:

Արգենտինայի իշխանությունների խոսքով, օդանավում մորֆին է եղել, որը հայտարարագրված չի եղել: Արգենտինան առգրավել է բեռը եւ պահանջել ԱՄՆ-ից միջադեպի համատեղ հետաքննություն իրականացնել: Վարժանքները չեղյալ են հայտարարվել:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին հայտարարել է, թե օդանավում սարքավորումներ եւ վարժանքների համար նյութեր են եղել: