Միացյալ ավիաշինարարական ընկերությունը հաստատել է, որ Եգիպտոսում փորձնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Միգ-29М կործանիչը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ 2018թ․ գործարքի արդյունքում ձեռք բերված կործանիչ է ընկել, սակայն օդաչուն հասցրել է կատապուլտի ենթարկվել։

Миг-29М-ը (ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ Fulcrum-հենման կետ) չորրորդ սերնդի խորհրդային կործանիչ է։ Այն նախատեսված է կառավարվող հրթիռների եւ օդային այլ թիրախների ոչնչացման համար։