Մեկ մարդ զոհվել է, առնվազն 25-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, փետրվարի 14-ին Բահրեյնում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով. մահացածը գլխին ուժեղ հարված է ստացել: Այդ մասին գրում է The Guardian թերթը:
Միեւնույն ժամանակ Reuters-ը գրում է, որ Բահրեյնի Մանամա քաղաքի հիվանդանոցներից մեկում, թիկունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա մի երիտասարդ:
Գործակալությունը նշում է, որ Մանամայում իրավիճակը մնում է կայուն: Հասարակական կարգը պահպանելու համար հավելյալ ուժեր են բերվել, նաեւ` պարեկային ուղղաթիռներ: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են եղել նաեւ Դիռազ,Նեվիդռատ եւ շիաներով բնակեցված քաղաքամերձ գյուղերում, գրում է Lenta.ru-ն:





























