Ապրիլին ստորագրվելու է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Մաքսային միության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Գլազեւը` ռուս-ուկրաինական համաժողովի ժամանակ:
«Մենք հուսով ենք, որ ապրիլի 15-ին Յալթայում կստորագրվի ԱՊՀ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, ինչը վերջնականապես կմիասնականացնի առեւտրային հարաբերությունները մաքսային միության շրջանակներում»,- ասել է նա:
Գլազեւը հիշեցրել է, որ 2010թ. հուլիսի 1-ից Բելառուսում, Ղազախստանում եւ Ռուսաստանում գործում է մեկ միասնական մաքսային տարածք: Մաքսային խոչընդոտների հանումը պայթյունի էֆեկտ է ունեցել երկրների միջեւ առեւտրի համար: Օրինակ, ղազախական ապրանքների ներմուծումը Ռուսաստան աճել է 2, բելառուսական ապրանքներինը` 1,5 անգամ:
Գլազեւը հավելել է, որ քննարկվում է Մաքսային միությունը Ղրղըզստանի եւ Տաջիկստանի հաշվին մեծացնելու հարցը:





























