Ամերիկյան Playboy հայտնի ամսագրի` Լոս-Անջելեսում գտնվող կենտրոնակայանում տեղի ունեցած երեկույթը տխուր ավարտ է ունեցել դրա 170 մասնակիցների համար:
Երեկույթից հետո նրանց մոտ նախնական ախտորոշվել է լեգիոնելյոզ կամ «լեգեոներների հիվանդություն»: Բժիշկները որպես հիվանդության ախտանիշներ նշում են «դողերոցք, տենդ, հազ եւ ընդհանուր թուլություն»:
Հանդեսի 84-ամյա հիմնադիր Հյու Հեֆների ներկայացուցիչները հերքել են, թե հիվանդության պատճառը կարող է կապված լինել Playboy Mansion-ի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Լեգիոնելլայի հարուցիչը ջրում, օդի շրջանառման փակ համակարգերում առաջացող բակտերիաներն են, որոնք թոքերի ծանր հիվանդություն են առաջացնում:
Legionella pneumophillia հարուցիչն առաջին անգամ հայտնաբերել են 1976թ. Ֆիլադելֆիայում, Ամերիկյան լեգիոնի համագումարների պատվիրակների մոտ, ուստի հիվանդությունն էլ ստացել է լեգեոներների հիվանդություն անունը:





























