Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներն արդեն սկսել են իրազեկել փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքի մասին: Նրանք Երեւանում եւ մարզերում բաժանում են ՀԱԿ-ի թերթոններն եւ թռուցիկները` կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել հանրահավաքին: ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներն իրականացնում են նաեւ «դռնեդուռ» ակցիա` այցելում են մայրաքաղաքի տներ եւ քաղաքացիներին անհատապես իրազեկում հանրահավաքի մասին:
Նշենք, որ հանրահավաքը տեղի է ունենալու Մատենադարանին հարող տարածքում, ժամը 17-ին: Հանրահավաքի օրակարգում հետեւյալ հարցերն են` 2008-ի փետրվարի 19-ի ընտրակեղծարարության մասին, Տոտալ հարձակում մանր եւ միջին բիզնեսի, միջին խավի վրա, ապօրինի թանկացումներ, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ:
Հանրահավաքում ելույթ կունենա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:





























