Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում փետրվարի 7-11-ին կայացել է «Պրոդէքսպո 2011» 18-րդ ներկայացուցչական միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայաստանյան «Աշտարակ կաթ» ընկերությունը պարգեւատրվել է Ոսկե մեդալով:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցել են 55 երկրների ավելի քան 2000 մասնակից ընկերություններ: Նրանց շարքում «Աշտարակ կաթը» 2 ապրանքային կատեգորիաների համար դարձել է «Լավագույն արտադրանք 2011»-ի դափնեկիր երկու անվանակարգերում եւ պարգեւատրվել Ոսկե մեդալով:
«Պրոդէքսպո» ցուցահանդեսում ոսկե մրցանակի արժանացան «Աշտարակ կաթի» «Լոռի» պանիրը եւ «Легенды Армении» ապրանքանիշի ջեմերն ու մուրաբաները:



























