Փետրվարի 16-ին, մեկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:





























