2010թ. ապրիլ ամսին մեկնարկած «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի արդյունքներն ամփոփելու, 2011թ. խնդիրները ներկայացնելու նպատակով փետրվարի 16-ին, ժամը 15.00-ին, տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ծրագրի մասնակիցների հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Պատմության եւ մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում 2010թ.-ին կատարվել է 153 այցելություն զինված ուժերի զորամասեր, կազմակերպվել է 241 դասախոսություն: Ծրագրին մասնակցել են գիտության եւ մշակույթի ոլորտի 127 ներկայացուցիչներ, ներգրավված են եղել գիտակրթական եւ մշակութային 14 հաստատություններ:



























