Արդեն մի քանի ժամ է, բողոքի ավտոերթի մասնակցելու համար Գյումրիից Վանաձոր շարժվող ավտոմեքենաների վարորդները կանգնած են Ջաջուռ գյուղում, քանի որ ոստիկանները նրանց թույլ չեն տալիս հասնել Վանաձոր եւ մասնակցել բողոքի ավտոերթին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր նախատեսված էր համընդհանուր ավտոերթ` Գյումրիի, Վանաձորի եւ Նոյեմբերյանի վարորդների  համատեղ մասնակցությամբ, որը խոչընդոտում են ոստիկանները:

Առավոտից փակ են ճանապարհները: Վանաձորում հավաքվել են հարյուրից ավելի վարորդներ, սակայն ինչպես նրանք , այնպես էլ Գյումրիի ու Նոյեմբերյանի ավտովարորդները չեն կարող հասնել պայմանավորված վայր`քաղաք Սպիտակ:

Ի նշան բողոքի` մի քանի վարորդներ , ինչպես նաեւ Գյումրիի  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը պառկել են գետնին` ուղիղ փողոցի մեջտեղում:

Հիշեցնենք, որ վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են մաքսային օրենսդրության փոփոխության դեմ, ըստ որի վրացական համարանիշով մեքենան կարող է Հայաստան մուտք գործել միայն մեկ անգամ՝ 15 օրով: