Հայաստանի մարզերի հիմնախնդիրների լուծման համար կառավարության պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացված գումարներից Շիրակի մարզին բաժին է հասել շուրջ 1,32 միլիարդ դրամ, որը ծախսվելու է սոցիալական ուղղությամբ:
Շիրակի մարզպետարանից NEWS.am-ի թղթակիցը տեղեկանում է, որ այդ գումարով վերանորոգվելու են ճանապահներ, կառուցվելու են դպրոցների մարզադահլիճներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ:
«Վերակառուցման ենթակա օբյեկտներն ու շինարար կապալառու կազմակերպությունը կընտրվի առաջիկայում»,- նշել են Շիրակի մարզպետարանից:
Հարցին, թե հնարավո՞ր է այդ աշխատանքնքների համար կրկին որպես շինարարական կազմակերպություն ընտրվի Գյումրիում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել հիլզը», մարզպետարանի պաշտոնյան պատասխանել է` «հնարավոր է»:



























