Վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեի մենահամերգը Երեւանում տեղի կունենա մարտի 21-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին համերգը կազմակերող «Շարմ» ընկերությունից։

Մենահամերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Հնչելու են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր։ «Շարմ» ընկերությունում հիշեցրեցին նաեւ, որ վրացի երգչուհուն իրենք Հայաստան հրավիրել էին նաեւ նախորդ տարի։

Նշենք, որ Նինո Կատամաձեն «Հայկական ջազ – 70» ծրագրի շրջանակներում Երեւանում համերգով հանդես էր եկել նաեւ 2008 թվականի սեպտեմբերին: