«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, օրերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) եղբորորդին` 2004-ին դիտավորյալ սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Մայիս Խաչատրյանը: Նա եւ նրա հորեղբոր տղան `Էյնեռ Խաչատրյանը  (Լիսկայի մյուս եղբորորդին է) 2004-ի փետրվարի 29-ին ժամը 23:30-ի սահմաններում դանակի 12 հարվածով սպանել էին Գորիսի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հայր 34-ամյա Հովհաննես Բադալյանին:

Վերջինս մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյնեռ Խաչատրյանին, թեթեւակի դիպել էր նրան, ինչի համար էլ գազանաբար սպանվել էր: Է. Խաչատրյանը 2005 –ին դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման եւ ազատ արձակվել: ՀՀ իրավակիրառական պրակտիկայում դիտավորյալ սպանության համար դատապարտվածներին սովորաբար պայմանական վաղաժամեկտ ազատ չեն արձակում: