Հունաստանի հյուսիսում Կսանտի քաղաքի մոտ վթարի է ենթարկվել մեկշարժիչանի օդանավ, օդաչուն եւ Չեխիայի քաղաքացի ուղեւորը վնասվածքներ են ստացել, հայտնում է տեղական xanthi2.gr պարբերականը:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին Զիգոս օդանավակայյանում: Օդանավակայանում է տեղակայված տեղական աերոակումբը, որը հաճախ օգտագործվում է թեթեւ ավիացիայի կողմից:

Օդանավը վայրէջք էր կատարում, երբ անհայտ պատճառով օդաչուն կորցրել է կառավարումը, եւ մքենան ընկել է օդանավակայանի մոտ:

Օդաչուն եւ ուղեւորը վիրավորվել են ու հոսպիտալացվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է պարբերականը: