Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս փետրվարի 15-ին, ժամը 22.35-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Կիեւյան կամրջի տակ` Թումանյանի անվան զբոսայգում մարդ է ընկած: Դեպքի վայր  ժամանած օպերատիվ խումբը կամրջի տակի ծառի վրա գտել են մի երիտասարդի:

Պարզվել է, որ ծառի վրա հայտնված երիտասարդը 33-ամյա Սերգեյ Այվազյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից ցած է նետվել եւ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Սերգեյ Այվազյանը ի վիճակի չէ հաղորդում տալու, միջադեպի հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Մաշտոցի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: