Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցում փետրվարի 15-ին, ժամը 21:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել միանգամից երեք` «Օպել Վեկտրա» մակնիշի 21 ՍՕ 028 համարանիշի, «ԳԱԶ 0132» մակնիշի 33 ԼՏ 777 համարանիշի եւ «Պրիռորա» մակնիշի 22 ՏՍ 121 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է ժամանել շտապ բուժօգնության երկու մեքենա, վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած մեկ անձ տեղափոխվել է «Միքայելյան» հիվանդանոց:





























