«Արդշինինվեստբանկի» խորհուրդը փետրվարի 15-ին բավարարել է բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի հրաժարականի դիմումը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, Կարամանուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիսից: Իր ելույթում Կարամանուկյանը շնորհակալություն է հայտնել բանկի բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար եւ ընդգծել, որ շնորհիվ համախմբված աշխատանքի բանկին հաջողվում է երկար տարիներ լինել Հայաստանի բանկային հատվածի առաջատարներից մեկը:
Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել Կարամանուկյանին արված աշխատանքի համար եւ պարգեւատրել բանկի ոսկեզօծ հուշամեդալով: «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչության փոնախագահ Կարապետ Գեւորգյանի վրա:





























