Շոտլանդիայի ռուսական համալսարանում (Էդինբուրգ) բացվել է հայկական մշակույթի ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի դեսպանատան եւ PRO ART ընկերության կողմից:
Ցուցահանդեսին ներկայացված են հայ հայտնի լուսանկարիչների աշխատանքները, նաեւ Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Շոտլանդիայի հայ եւ ռուս համայնքների, Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ մարտի 20-ը:




























