Հոլանդիայի Հաառլեմի դատարանը որոշում է կայացրել, որ Թուրքիայի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց հատուկ մուտքի թույլտվության (վիզա) զբոսաշրջության նպատակով այցելել Հոլանդա եւ առավելագույնը 3 ամիս մնալ առանց բնակության իրավունքի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոլանդական դատարանը այս որոշումն ընդունել է՝ բավարարելով թուրք գործարար Ջահիթ Յըլմազի հայցը, ով 2 տարի առաջ փորձել է առանց վիզա մտնել Հոլանդիա, սակայն օդանավակայանից նրան հետ են ուղարկել։ Դատարանը հայցը բավարարելու ընթացքում վկայակոչել է Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ 1963-ին ստորագրված համաձայնագիրը եւ 1973-ին ավելացված արձանագրության 41-րդ կետը։
Նշենք, որ օրեր առաջ նմանատիպ մի որոշում էր կայացրել Մյունխենի դատարանը՝ թույլ տալով Թուրքիայի քաղաքացիներին՝ զբոսաշրջության եւ գործարար նպատակներով առանց մուտքի թույլտվության այցելել Գերմանիա։





























