Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 15-ին ժամը 12.00-ին «Լենդ Ռովեր Ֆրիլենդեր» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 17-ամյա մի տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վրաերթի հեղինակը 46-ամյա Տիգրան Թադեւոսյանն է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ Գեղարքունիքի մարզի Արդանիշ գյուղի 17-ամյա բնակիչ Արսեն Թուխտարյանը: Տ. Թադեւոսյանը դեպքի վայրից չի հեռացել, այլ դիմել է ոստիկաններին, որպեսզի վթարի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց:

Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Կատարվում է քննություն: