PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանին Թուրքիա բերելու գործողությունը ղեկավարած գեներալ Էնգի Ալանը «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ձերբակալվել եւ տեղափոխվել է Մետրիսի բանտ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ զարմանալի զուգադիպությամբ պաշտոնաթող գեներալը 12 տարի անց նույն օրը, (1999-ի փետրվարի 15) երբ նա Օջալանին բերեց Թուրքիա, ուղեւորվեց բանտ։
Հայտնի է, որ պաշտոնաթող գեներալն այն ժամանակվա բարձրաստիճան մի թուրք պաշտոնյայի հետ զրույցի ժամանակ նշել էր, թե երբ Օջալանը կգա Անկարա, ինքը կգնա Իմրալըի բանտ։
Նշենք, որ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։





























