Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը շարունակում է վատանալ, գրում է «Ալ-Մեսրի-ալ-Յաում» եգիպտական թերթը։

Վկայակոչելով Մուբարաքին մոտ կանգնած աղբյուրները, թերթն ընգծում է, որ տապալված նախագահը, անկախ ամեն ինչից, արդեն մերժել է քաղապաստան ստանալու արաբական 4-րդ երկրի հրավերը:

«Ես կմեռնեմ եգիպտական հողի վրա»,-ասել է նա, անտարբեր մնալով երկրից հեռանալու բոլոր հորդորներին։ Նա շարունակում է մնալ նախագահական Շարմ-էշ-Շեյխի նստավայրում, իր փոքր որդու Ալյայի հետ, շրջապատված բժիշկներով, որոնք փորձում են կայունացնել սթրեսներից քայքայված առողջությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Մուբարաքը լքել էր նախագահական աթոռը 30 տարի կառավարելուց հետո, հակակառավարական ցույցերի արդյունքում: