Մոսկվայում փետրվարի 15-ին կենտրոնական հրապարակներում ձերբակալել են 11 մարդու` կանխելու չարտոնված զանգվածային գործողությունների անցկացումը:

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ ազգայնական երիտասարդական շարժումների ներկայացուցիչները մտադիր են ցույցեր անցկացնել Պուշկինի հրապարակում:

Ոստիկանության աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ իրավախախտումները կանխելու համար որոշ հրապարակներում ոստիկանության ուժեղացված ջոկատներ են կանգնեցվել: Նա հավելել է, որ Մանեժնայա հրապարակում, նաեւ հարակից հրապարակներում ձերբակալվել է 11 մարդ: