Սիսիան-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Օպել Վեկտրա» ավտոմեքենան փետրվարի 16-ի վաղ առավոտյան հայտնվել է ձնակույտի մեջ եւ անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 07.15-ին ձնակույտից ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել «Օպել-Վեկտրա» մակնիշի 21 ԼՍ 617 պետհամարանիշով ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը եւ 4 ուղեւոր:





























