Ահազանգ է ստացվել, որ փետրվարի 15-ին, ժամը 16.25-ին Վանաձոր քաղաքի գերեզմանատան տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ «կախվել» ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 17.55-ին փրկարարների ուժերով` քարշակման միջոցով, ճանապարհի երթեւեկելի հատված է դուրս բերվել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, Լ.Գալստյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 03 ՕՏ 509 համարանիշով ավտոմեքենան: Զոհեր եւ վիրավորներ չկան:





























